News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ԱԳՆ-ն վճռական բողոք է արտահայտել ՌԴ ԱԳՆ-ի՝  «Ղրիմի Ինքնավար Հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի անկախության հռչակագիրը» օրինական ճանաչելու հայտարարության առթիվ: Այս մասին հաղորդում է ուկրաինական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հայտարարությունում ընդգծվում է, որ Ղրիմի Գերագույն ռադայի որոշումը հակասահմանադրական, անօրինական եւ իրավաբանորեն զրոյական է:

«Ուկրաինան վճռականորեն դատապարտում է մեր պետության գործերին ՌԴ-ի ուղղակի միջամտությունը: Ռուսական կողմի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի եւ պետությունների համակեցության համընդհանուր ընդունված սկզբունքներին», - ասված է հաղորդագրությունում:

 Ուկրաինայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ «ռուսական կողմը վկայակոչում է Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի եզրակացությունը, ընդ որում՝ ՌԴ-ն առայսօր չի ճանաչել Կոսովոյի անկախությունը: Սա նշանակում է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանին վկայակոչելը Ռուսաստանի կողմից երկակի ստանդարտների կիրառում է»:

«Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտում է սադրիչ հայտարարությունների  պրակտիկան եւ Ղրիմի իրադրության սրացմանն ուղղված ցանկացած գործողություն»,- նշել է գերատեսչությունը:

Նաեւ նշվում է, որ անհրաժեշտ բացատրություններ ստանալու համար Ուկրաինայի արտգործնախարարություն է հրավիրվել Ուկրաինայում ՌԴ-ի ժամանակավոր հավատարմատարը:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ անկախության հռչակագիր ընդունելու վերաբերյալ Ղրիմի խորհրդարանի որոշումը միանգամայն օրինական է:

«Միջազգային դատարանը հաստատել է այն փաստը, որ պետության մասի անկախության միակողմանի հռչակումը չի խախտում միջազգային իրավունքի որեւէ դրույթ», - նշել էին ՌԴ-ի ԱԳՆ-ում:

Կոսովոյի դեպքն էր վկայակոչել նաեւ ՌԴ միջազգային հարցերով դաշնային խորհրդի հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մարգելովը:

Բացի դրանից, Ռուսաստանի ԱԳՆ-ում նաեւ նշել էին, որ «Ղրիմը՝ որպես անկախ եւ ինքնավար պետություն, հանրաքվեի համապատասխան արդյունքների դեպքում կդիմի ՌԴ-ին՝ միջպետական պայմանագրին համապատասխան Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի Հանրապետությունն ընդգրկելու վերաբերյալ առաջարկությամբ՝ որպես ՌԴ-ի նոր սուբյեկտ»:

Ղրիմի խորհրդարանը ՂԻՀ ու Սեւաստոպոլի անկախության մասին հռչակագիր է ընդունել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ