Չինական արբանյակը գրանցել է Malaysia Airlines ավիաընկերության օդանավի անկման հնարավոր վայրը: Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել Կուալա Լումպուրից հյուսիս-արեւելք եւ Վիետնամից հարավ ընկած տարածքում:
Հաղորդվում է , որ լուսանկարներում պատկերված են երեք օբյեկտ, որոնք, հնարավոր է, անհետացած օդանավի բեկորներն են: Լուսանկարները հրապարակվել էին Չինաստանի ազգային պաշտպանության գիտության, տեխնոլոգիաների եւ արդյունաբերության պետական վարչության կողմից:
Նշվում է, որ լուսանկարներն արվել էին օդանավի անհետացման հաջորդ օրը, սակայն հրապարկվել էին միայն մարտի 13-ին: Ամենախոշոր օբյեկտը 24 մ երկարություն եւ 22 մ լայնություն ունի:
Ներկայումս օդանավի անկման հնարավոր վայր կրկին ուղեւորվում են Վիետնամի որոնողափրկարարական ծառայությունները, ինչպես նաեւ մալազիացի փրկարարները:



























