News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 95-ամյակը եւ դրան վերաբերող իրադարձությունները գտնվում են համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ ռեպորտաժներ են հրապարակվում համաշխարհային մասշտաբի մոտ 20 լրատվամիջոցների կողմից: Դրանց շարքում են ռուսական, ուկրաինական, թուրքական, ֆրանսիական ու արաբական բազմաթիվ գործակալություններ ու հեռուստաընկերություններ, որոնցից են «Ֆրանսպրես»-ը, BBC-ն, «Ալջազիրան», թուրքական NTV-ն եւ այլն:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների մի խմբի, որոնց մեջ է եղել նաեւ թուրքական NTV հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Մեթե Չուբուքչուն:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 23-ի երեկոյան, Երեւանում տեղի է ունեցել ջահերով երթ դեպի Ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ արդեն այսօր առավոտվանից չի դադարում մարդկանց հոծ բազմության հոսքը, ովքեր այցելում են Ծիծեռնակաբերդ, իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակը նշվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նշանակալի իրադարձությունների ֆոնին: Ուղիղ մեկ տարի առաջ Երեւանն ու Անկարան հայտարարեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին: Սակայն մեկ տարի անց հայկական կողմը ստիպված էր հայտարարել արձանագրությունների վավերացման կասեցման մասին՝ դա պատճառաբանելով Թուրքիայի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջահերով երթ. Երեւանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը…
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Ամենաշատ