Մալազիայի ոստիկանությունը խուզարկել է օդաչունի բնակարանը, որը վարում է «Մալազիական ավիաուղիների» անհետացած ինքնաթիռը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Խոսքը քաղավիացիայի 53-ամյա կապիտան Զախարի Ահմադ Շահեի մասին է:

Խուզարկության մասին որոշումը կայացվել է անմիջապես այն բանից հետո, երբ Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազական հայտարարեց, որ ինքնաթիռի անհետացումը կարող էր առեւանգման հետեւանք լինել: Նրա խոսքով՝ ռադարների տվյալների հիման վրա կարող են եզրակացնլ, որ ինքնաթիռը փոխել է ուղղությունը, իսկ կապի որոշ համակարգեր շարքից դուրս են եկել, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Կուալա-Լումպուրից Պեկին մեկնող Boeing 777-ն անհետացել է մարտի 8-ի գիշերը: Այդ պահին այն գտնվում էր Հարավչինական ծովի վերեւում: Ինքնաթիռում 227 ուղեւոր կար եւ անձնակազմի 123 անդամ: