Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազությունը քրական գործ է հարուցել ծայրահեղական «Աջ սեկտոր» կազմակերպության առաջանորդ Դմիտրի Յարոշի եւ դրա կազմի մեջ մտնող «Բրատստվո» խմբավորման առաջնորդ Դմիտրի Կորչինսկու դեմ, շաբաթ հաղորդել է Ղրիմի լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Ղրիմի Գերագույն խորհուրդն արգելել է ր հանրապետության տարածքում «Սվոբոդա» ազգայնական կուսակցության եւ «Աջ սեկտոր» խմբավորման գործունեությունը, որոնց անդամներն ակտիվ մասնակցում էին Կիեւում տեղի ունեցող անկարգություններին: Արգելքը տարածվում է նաեւ «Աջ սեկտորի» կազմի մեջ մտնող կազմակերպությունների վրա՝ «Տրիզուբ», «վերածնված ՈւՆԱ-ՈւՆՍՕ», «Պատրիոտ Ուկրաինի», «Կարպատսկայա սեչ» եւ այլն:
Քրեական գործ հարուցելու հիմք են ծառայել նյութերը, որոնք տարածում էին ծայրահեղական կազմակերպությունները՝ պատերազմ բորբոքող, կոչ անող ոչնչացնել ինքանավարության բնակիչներին ու նրանց ունեցվածքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


























