Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության տասնյակ հրթիռների փորձարկումներ է իրականացրել: Այդ մասին հաղորդում են Հարավային Կորեայի լրատվամիջոցները: Հաղորդում են, որ հրթիռներըարձակվել են Հյուսիսային Կորեայի արեւելյան ափերից Ճապոնական ծովի ուղղությամբ: Անցյալ շաբաթ դարձյալ ծովի ուղղությամբ հյուսիսկորեական ափերից արձակվել էր կարճ հեռահարության յոթ հրթիռ:
Ինչպես նշվում է, ԿԺԴՀ-ն արձակել է «երկիր-երկիր» դասի կարճ հեռահարության «ՖՐՈԳ» տեսակի հրթիռներ, որոնք Կորեական ժողովրդական բանակում են հայտնվել 1960-ական թթ.-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայում առկա ռազմական աղբյուրներին:
Առկա տվյալներով՝ հրթիռներն արձակում էին ժամանակային ինտերվալով, ընդհանուր առմամբ տեւել է 10 րոպե: Հրթիռները ջուրն են ընկել ՝ անցնելով մոտ 70 կմ հեռավորություն:
Ռազմական փորձագետները համարում են, որ ուժի ներկայիս ցուցադրումը կապված է Կորեական թերակղզու հարավում ԱՄՆ-ի հետ համատեղ լայնածավալ ամերիկյան ու հարավկորեական զինված ուժերի Key Resolve եւ Foal Eagle զորավարժությունների հետ:




























