Այսօր՝ մարտի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30- 21:00-ի սահմաններում, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի եւ թողնելով անօգնական՝ դիմել փախուստի :

Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվ քննչական խումբը պարզել է,որ վրաերթի ենթարկվածներից տեղում մահացածը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ է՝ 14 տարեկան, իսկ մյուս երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, սակայն, ցավոք, հարվածն այնքան ուժգին է եղել, որ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Մահացած ու վիրավոր տղան Քասախ գյուղ էին եկել կարատեի պարապմունքի եւ վերադառնում էին տուն:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում