Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան ափսոսանք է հայտնել Ղրիմի անկախությունը ճանաչելու` Մոսկվայի որոշման վերաբերյալ եւ այդ կապակցութամբ հայտարարել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Նախարարի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ իրենք քննարկում են վիզային ռեժիմի մեղմացման վերաբերյալ խորհրդակցությոնները դադարեցնելու տարբերակը եւ ներդրումային, տիեզերքը յուրացնելու եւ վտանգավոր ռազմական գործողությունները կանխելու համագործակցության վերաբերյալ երեք պայմանգրերի կնքման գործընթացը սառեցնելը։
«Ճապոնիան հաստատապես պնդում է, որպեսզի Ռուսաստանը հետեւի միջազգային իրավունքին, հարգի Ուկրաինայի միասնականությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, հետ կանչի Ղրիմի անկախության ճանաչումը եւ այն Ռուսաստանին չկցի», - նշվում է հայտարարության մեջ:
Ճապոնիայի արտգործնախարարը նաեւ «խորը մտահոգություն եւ ցավ է հայտնել Ուկրաինայի արեւելքում աճող լարվածության կապակցությամբ», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























