Չինաստանն իր տարածքում՝ հյուսիսային օդային միջանցքի սահմաններում, ձեռնամուխ է եղել Malaysia Airlines-ի կորած Boeing 777-200-ի որոնումներին, հայտնել է Մալազիիայում Չինաստանի դեսպան Հուան Հուեյկանը։

Ըստ նրա՝ Չինաստանի բնակիչ հանդիսացող ուղեւորների ինքնության ստուգումը օդանավի զավթման կամ դրանում ահաբեկչության կազմակերպման  գործում նրանց մասնակցության ոչ մի ապացույց չի հայտնաբերել, հայտնում է «Սինհուան»։

Հիշեցնենք, մալազիացի քննիչները եզրակացրել են, որ Կուալա Լումպուրից Պեկին մեկնող Boeing-ը կարող էր առեւանգել օդաչուներից մեկը կամ օտար որեւէ անձ, ով օդանավ վարելու հմտություն ուներ։ Այժմ առեւանգման վարկածը հիմնականն է։

Լրատվամիջոցներ. Մալազիական անհետացած Boeing-ը ավտոպիլոտով է փոխել երթուղին