Եվրահանձնաժողովը հաստատում է Ուկրաինան ԵՄի կազմ ընդունելու մասին իր առաջարկը: Եվրահանձնաժողով ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չի բացառել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը:
«Եթե մենք իսկապես ցանկանում ենք փոխել Արեւելյան Եվրոպայի այն մասը, որին առնչվում են ներկայիս իրադարձությունները, մենք պետք է օգտագործենք Եմ-ի ունեցած քաղաքական ամենաուժեղ զենքը՝ ընդլայնումը: Այն ունի աննախադեպ արդյունավետ եւ կարգավորող ուժ»,- հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն գերմանական Die Welt թերթի հետ հարցազրույցում, հայտնում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ ԵՄ-ն հաստատել էր մարտի 21-ին Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու պատրաստակամությունը եւ համակողմանի օգնությունը շարունակելու մտադրություն հայտնել:




























