News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթանում է «Մենք միասին ենք» հանրահավաք-համերգը, որին ներկա է 110 հազար մարդ: Այս մասին հաղորդում է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ «մարդկանց զգալի հոսքը շարունակվում է»:

Մարտի 18-ին ողջ երկրով մեկ հանրահավաքներ են տեղի ունենում՝ նվիրված Ղրիմի Ռուսաստանին միանալուն, որոնցից գլխավորը Կարմիր հրապարակի հաներգն է, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դեպքի վայից հաղորդվում է, որ մարդկանց ձեռքին կան Ռուսաստանի, գեորգիեւյան, նաեւ կուսակցությունների ու հասարակական շարժումների դրոշներ:

Պաստառների վրա գրված են. «Ղրիմը մեզ հետ է», «Բարի գլուստ», «Մենք միասին ենք», «Ռուսաստանն ու Ղրիմը միասնական են», «Ղրիմը ռուսական հող է», «Ուրիշինը մեզ պետք չի, մերը չենք տա», «Հավատում ենք Պուտինին», «Հանուն եղբայրական ժողովրդի»:

Մանեժնայա հրապարակում մեծ էկրան է տեղադրվել, որտեղ հեռարձակվում է գլխավոր հրապարակի հանրահավաք-համերգը: Էկրանից հեռարձակվում է Պուտինի ուղերձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ