News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում ավտոմեքենաների նոր համարանիշներ են ներդնում, որի վրա կլինի նաեւ ՀՀ դրոշի պատկերը: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ մարտի 19-ի իր նիստում:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի եւ թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար:

Ըստ այդմ, համարանիշի վրայի տառերն կմեծացվեն, որպեսզի ավելի տեսանելի լինեն: Մոտոցիկլների համարանիշների ցուցանակները կփոքրանան, բայց փոխարենը կմեծանան տառերն ու թվերը:

Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից եւ որոշ դեպքերում խնդիր է առաջացնում ընթեռնելիության առումով: Խնդիր են հարուցում նաեւ միմյանց բավական նման տառերը՝ «O», «Q», «D», «C», ինչպես նաեւ մոտոցիկլի համարանիշի մեծ վահանակները, կցորդների եւ կիսակցորդների երկար համարանիշերը:

Որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում, մի քանի բացառությամբ, նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը, օգտագործել տառերի եւ թվերի առավել ընթեռնելի գրելատեսակներ, «սովորական երկար» համարանիշի տառերի չափը մեծացնել եւ հավասարեցնել թվերի չափին, «քառակուսի» համարանիշի վահանակների չափերը մեծացնել՝ մեծացնելով նաեւ օգտագործվող տառերն ու թվերը: Մոտոցիկլի համարանիշի վահանակները փոքրացվում են, սակայն մեծացվում են դրանցում օգտագործվող տառերի եւ թվերի չափերը, կցորդների եւ կիսակցորդների համար սահմանվում են նաեւ 520X112 մմ չափերի համարանիշեր:

Նշենք, որ նախկինում ՀՀ դրոշը օգտագործվում էր միայն կառավարական մեքենաների համարանիշների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ