Ղրիմում ազատ են արձակել ուկրաինացի պատանդներին՝ ակտիվիստների ու զինվորականների:

Ինչպես հաղորդում է «Ազատություն ռադիոկայանի» ուկրաինական ծառայություն, ակտիվիստներից մեկը՝ Սերգեյ Կովալսկին տեղեկացրել է, որ Ղրիմի ու Խերսոնսկի մարզի Չոնգար գյուղի վարչական շրջանում ազատ են արձակվել Անատոլի Կովալսկին ու Անդրեյ Շչեկունը:

«Կովալսկին ասում է, որ այդ մարդկանց փոխանակել են, սակայն չի նշում թե հենց ում հետ»,-ասվում է հաղորդագրոությունում:

Սահմանի վրա պատանդների ազատման մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է նաեւ Գերագույն ռադայի պատգամավոր Անատոլի Գրիցենկոն: Վերջինիս որդին՝ ավտոմայդանի ակտիվիստ Ալեքսեյ Գրիցենկոն նրանց թվում էր:

Ինչպես հաղորդվում էր, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ավելի վաղ հայտարարել էր, որ պատանդները, որոնց բռնել էին Ղրիմում, պետք է ազատ արձակվեն արդեն այս գիշեր: