News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հաղորդել Նոր Նորքի զինկոմի եւ աշխատակցի ձերբակալման դեպքի մասին: ՊՆ-ից NEWS.am-ը տեղեկանում է, որ պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի եւ քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝  3900 ԱՄՆ դոլար գումար  կաշառք  ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի  311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում:            

Ձերբակալվել է նաեւ նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժինը հատուկ գործողություններ է իրականացրել եւ մարտի 20-ին ձերբակալել Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանին եւ Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանին: Մեր տեղեկություններով՝ նրանց ձերբակալել են, քանի որ փորձել են խոշոր չափի կաշառք վերցնել հիվանդ զորակոչիկներից: Այսինքն, ապագա զինվորները իրենց հիվանդության պարագայում պետք է զորացրվեն, բայց պաշտոնյան նրանցից պահանջել էր 5000-10 հազար դոլար կաշառք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ