News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերություններն արդեն ամբողջությամբ Մոսկվայի վերահսկողության տակ են: Այս մասին այսօր Երեւանի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպած «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Համաձայնություն» քաղաքական ու իրավական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, Հայաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Ըստ նրա՝ հայ-թուրքական հարաբերությունները Հարավային Կովկասում ռուսական ազդեցության գլխավոր հիմքն են են: Իր այն դիրքորոշումը, թե Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին երկրի շահերից չի բխում, նա հետեւյալ  կերպ է մեկնաբանել.  «Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի Թուրքիային ներկայացնի  որպես Հայաստանի հավերժական թշնամի, իսկ Ռուսաստանին՝ որպես Հայաստանի մշտական բարեկամ: Ներկայումս հայ-թուրքական սահմանը  փաստացի ռուս-թուրքական սահմանն է: Եթե Հայաստանը դառնա ՄՄ-ի անդամ, ապա այդ դեպքում նույն ճակատագրին կարժանանան  հայ-վրացական եւ հայ-իրանական սահմանները»:

Նա ընդգծել է, որ տարածաշրջանային առումով Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի Վրաստանի եւ Իրանի հետ: Ըստ Շահնազարյանի՝ իրանահայկական հարաբերությունները մեծ կարեւորություն են ներկայացնում, քանի որ այսօր Իրանը Հարավային Կովկասում կարգավորող եւ դրական դեր ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ