News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանին հրավիրել են Ուկրաինայի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել: Այս մասին NEWS.am-ին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ուկրաինական կողմը դեսպանին է հայտնել իր անհանգստությունը: «Մենք դիմել ենք Հայաստանին, որպեսզի վերջինս պաշտոնապես ու հրապարակավ հայտարարի, որ չի ընդունում Ղրիմի անեքսիան: Հակառակ դիրքորոշում արտահայտելը բացասական հետեւանքներ կունենա մեր երկկողմ հարաբերությունների վրա»,-հայտարարել էր ԱԳ փոխնախարար Դանիլա Լուբկիվսկին:

Նախօրեին ուկրաինական «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը Գերագույն ռադայի ամբիոնից կոչ էր արել հետ կանչել ուկրաինական դեսպաններին այն երկրներից, որոնք Ղրիմը Ռուսաստանի մի մասն են ճանաչել: Մասնավորապես, խոսքը Հայաստանում ու Ղրղըզստանում ուկրաինացի դեսպանների մասին էր: NEWS.am-ի թղթակցի հարցին ուկրաինական դեսպանատանը փորձեցին խուսափել պատասխանից:

Նշենք, որ դժգոհությունը կապված է Հայաստանի ու ՌԴ նախագահների հեռախոսազրույցի հետ, որի ընթացքում կողմերը անդրադարձել են Ղրիմի հանրաքվեին ու փաստել, որ դա ազգերի ինքնորոշման իրավունքի հերթական դրսեւորումն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ