News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Երեւանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը: Այս մասին մարտի 21-ին «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հանրային քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչ, վրացի փորձագետ Գեորգի Տարհան-Մուրավին:

Ըստ նրա` երեւում է, որ Մոսկվայի ճնշումը Երեւանի վրա բավականի արդյունավետ է: «Մի կողմից ԼՂ ճանաչումը կարող է ինչ-որ դրական բան համարվել, սակայն իրականում դա շատ վտանգավոր քայլ կլինի տարածաշրջանային անվտանգության համար: Կարծում եմ, որ ղարաբաղյան հարցում պետք է արագացվի հաշտեցման գործընթացը»,-ընդգծել է փորձագետը:

Նա նաեւ հավելել է, որ այսօրվա դրությամբ միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը կարեւորություն չեն ներկայացնում, ինչպես առաջ, քանի որ ազգային շահերը ավելի կարեւոր դեր են խաղում: Միաժամանակ, ուկրաինական ճգնաժամի հարցում, ըստ նրա, Եվրոպան շատ դանդաղ է առաջ շարժվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ