News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր խաղացողները, ներառյալ՝ ԱՄՆչն, պետք է հաշվի առնեն Իրանի կարգավորող  դերը: Այս մասին մարտի 21-ին «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Իմամ Սադիկ» համալսարանի ներկայացուցիչ Մուհամադ Հասան Հանին:

Ըստ նրա՝ Թեհրանը բացասաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայությանը, որը բացատրվում է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ  մի քանի տարի շարունակ դիվանագիտական հարաբերությունների բացակայության փաստով: Երբ խոսքը աշխարհում եւ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մասին է, Մոհամադ Հասան Հանիի կարծիքով, պետք է հաշվի առնել տարածաշրջանի բոլոր խաղացողների կարծիքը: «Թեհրանի դերը համաշխարհային քաղաքականության ոլորտում բացառելու փորձերը ուժեղացնում են իրանցիների բացասական տրամադրվածությունը, որն էլ իր հերթին, բացասական է ազդում Արեւմուտքի եւ Իրանի միջեւ հարաբերությունների կարգավորման վրա», - ընդգծել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ