Ֆրանսիան առաջարկում է ՆԱՏՕ-ին 4 կործանիչներ` Բալթիայի ու Լեհաստանի օդային տարածքը վերահսկելու համար: Այս մասին հաղորդում է MIX FM ռադիոն` վկայակոչելով աղբյուրը, որը մոտ է Ֆրանսիայի ՊՆախարարին:

Բացի այդ, Ֆրանսիան առաջարկում է շաբաթը երկու անգամ վերահսկել Լեհաստանում ու Բալթյան երկրներում օդային տարածքի նավիգացիայի ու ռադիոհայտնաբերման ավիացիոն համալաիրը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Լիտվայի ու Բալթյան երկրների օդային տարածքը վերահսկելու համար արդեն 6 ամերիկյան F-15C Eagle կործանիչներ են ժամանել, որոնք լրացրել են նույն տեսակի 4 կործանիչների բազան: