Բելառուսը դե ֆակտո ճանաչել է Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Դե ֆակտո Ղրիմը դարձել է Ռուսաստանի մաս: Իրավիճակը դե ֆակտո է զարգանում: Մենք կլինենք ՌԴ կողքին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Ինչ կլինի դե յուրե՝ կլինի հետո»,- հավելել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նաեւ ընդգծել է, որ Բելառուսից ոչ եք չի պահանջում Ղրիմը ճանաչել կամ չճանաչել որպես ՌԴ սուբյեկտ:

«Ղրիմն անկախ պետություն չէ: Այն ՌԴ տարածքի մի մաս է: Կարելի է ճանաչել, կամ ոչ: Դրանից ոչինչ չի փոխվում»,- ասել է Լուկաշենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինձ հարցնում են, թե որն է իմ դիրքն այս իրավիճակում: Հաշվի առնելով՝ պատմական գործընթացները, դաշնակից պետության շրջանակներում տեղի ունեցեղ գործողությունները, մենք կապված ենք համաձայնություններով, եւ մենք Ռուսաստանի Դաշնության հետ կլինենք.,- ասել է Լուկաշենկոն: Ընդ որում նա ընդգծել է, որ Բելառուսը ՆԱՏՕ-ի դեմ դուրս չի գալիս:

«Եթե հարց առաջանա, մենք միշտ Ռուսաստանի հետ ենք: Մենք կլինեն Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Լուկաշենկոն: Դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, Ուկրաինան պետք է պահպանի իր ամբողջականությունն ու  անքակտելիությունը: