Ղրիմի թաթար ակտիվիստները հայտարարել են մտադրության մասին վերսկսել Ղրիմի թաթարների ազգային-ազատագրական շարժումը:

Այդ մասին հաղորդել է Ղրիմի թաթարների  սգո ցույցերի հարցերով բանաձեւի աշխատանքային խմբի ղեկավար Նեիմ Խալիլովը:

Նրա խոսքով՝ շարժման հիմնական նպատակն է Ղրիմի թաթարների ազգային պետականության վերականգնումը, որն ընդհատվել էր 1783թ.-ից ի վեր, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով «Ռադիո Սվոբոդան»:

Խալիլովը նաեւ նշել է, որ նախքան ազգային-ազատագրական շարժմանը սկսվելը Ղրիմի տարածքում պետք է գործեն Ուկրաինայի օրենսդրությունն ու միջազգային իրավուքի նորմերը:

Ինչպես հայտնի է, աշխատանքային խումբը հիմնադրվել է 2013թ.-ի հուլիսի 30-ին Սիմֆերոպոլում նախաձեռնող քաղաքացիների ժողովի ընթացքում:

Ղրիմի թաթարների սգո ցույցերը նվիրված են ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին: Դրանք մշտապես անց են կացվում Ուկրաինայի տարածքում 1991թ.-ից ի վեր: