Վաշինգթոն նահանգում սողանքների արդյունքում 18 մարդ անհայտ կորած է համրվում: Զոհերի ցուցակում, վերջին տվյալներով, չորս մարդ կա: Եվս ութ մարդ, այդ թվում՝ վեց ամսական երեխա, վիրավորվել են:

Հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած սողանքը գրանցվել է Օսո բնակավայրում, որը Սիեթլից 88 կմ հյուսիս-արեւելքում է: Սողանքը ոչնչացրել է մոտ երեսուն տուն, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Սողանքը փակել է Ստիլագուամիշ գետի վտակներից մեկը: Ջրհեղեղի առաջացման վտանգի պատճառով մերձակա բնակարանների բնակիչներին տարհանել են: Սակայն մեկ օր անց տեղական իշխանությունները հայտարարե են, որ առաջիկա օրերին ջրի մակարդակը կնվազի ու տարհանվածները կկարողանան իրենց տները վերադառնալ: