Եգիպտոսում երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության 529 ակտիվիստներ մահապատժի են դատապարտվել: Համապատասխան վճիռը կայացրել է Էլ Մինիա նահանգի քրեական դատարանը:

Բոլոր կասկածյալները մեղադրվել են անցյալ տարվա օգոստոսին ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվելու եւ մի խումբ սպաների սպանության մեջ: Արդյունքում` հարձակվողները մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք էին զավթել: Եւս 16 մարդ արդարացվել է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի դրանից, 700 մեղադրյալ դատարանի առաջ են կանգնելու մարտի 25-ին: 200 մեղադրյալ էլ կալանքի տակ են, մյուսները ազատ են արձակվել գրավի դիմաց կամ էլ  փախուստի մեջ են: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Եգիպտոսում պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի 1,2 հազարից ավելի համախոհներ կկանգնեն դատարանի առաջ: Մեղադրյալների շարքում շատ կան  «Մահմեդական եղբայրների» անդամներ: Նրանց մեծամասնությունը մեղադրվում է  անցյալ ամռանը Եգիպտոսում բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու մեջ, որոնց ընթացքում երկրի նախագահը պաշտոնանկ էր արվել:

Հիշեցնենք, որ «Մահմեդական եղբայրներ» շարժումը Եգիպտոսում ահաբեկչական էր ճանաչվել, իսկ դրա գործունեությունը արգելվել էր երկրի տարածքում: