News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական Birgun պարբերականը հարցազրույց է վերցրել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ներխուժած ահաբեկիչների դեմ պայքարող Սիրիայի կառավարական զորքերի հրամանատարներից Միհրաջ Ուրալի հետ, ով ահաբեկիչների հարձակումների մեջ մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հեռախոսով տված հարցազրույցի ժամանակ սիրիացի հրամանատար Միհրաջ Ուրալը նշել է, թե տվյալ պահին ինքը գտնվում է Քեսաբում եւ մարտնչում է Թուրքիայից ներխուժած ավազակախմբերի դեմ։

«Այս պահին բախումների կիզակետում ենք։ Էրդողանի եւ իմպերիալիստների կերակրած ջիհադական ավազակախմբերի դեմ ենք պայքարում։ Գող Էրդողանի կերակրած մարդասպանները հարձակվում են մեզ վրա»,-ասել է Միհրաջ Ուրալը՝ շեշտելով, որ «Ալ-Կաիդայի» մաս կազմող խմբավորումները հարձակվել են հայկական Քեսաբի դեմ, իսկ իրենք պաշտպանում են Քեսաբը, քանի որ այն Սիրիայի կազմում է։

Սիրիացի հրամանատարը նշել է, թե իրենք կարողացել են հետ մղել ջիհադականների հարձակումը եւ ստիպել են նրանց հետ քաշվել եւ հավելել, որ տեղի բնակչությունն աջակցում է իրենց։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ