Վաշինգթոնը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից երկու «Նոդոն» բալիստիկ հրթիռների արձակումը:
Սպիտակ Տան պաշտոնական հայտարարությունում ԿԺԴՀ գործողությունները գնահատվել են որպես սադրանք, որն ԱՄՆ-ում «շատ լուրջ են ընկալում»:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆի խոսքով՝ ԿԺԴՀ-ն հրթիռներն արձակել է առանց Ճապոնական ծովում գտնվող նավերին զգուշացնելու եւ շրջանցելով ՄԱԿ-ի բանաձեւերը, որոնք արգելում են Հյուսիսային Կորեային նման հրթիռներ արձակել, հղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ մարտի 26-ի գիշերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկելի է Փհենյանի միջուկային ծրագրերը: Այդ հանդիպումից մի քանի ժամ անց Հյուսիսային Կորեան երկու հրթիռներ է արձակել, որոնք թռել են 650 կմ: Այդուհանդերձ, Ճապոնիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հրթիռների արձակումը չի հանգեցնի Տոկիոյի եւ Փհենյանի միջեւ բանակցությունների հետաձգման, որոնք պիտի կայանան մոտ ժամանակներս:
Սա «Նոդոն» հրթիռների առաջին արձակումն էր վերջին 5 տարիների ընթացքում: Հիշեցնենք, որ մարտի 23-ին ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության հրթիռ էր արձակել Կորեական թերակղզու արեւելյան ափերի մոտ:




























