Անհետացած ալայզիական օդանավի 115 ուղեւորների բարեկամները որոշել են հասնել ավիաընկերությունից միլիոնների հասնող գումարային փոխհատուցման: Այս մասին հայտարարել է Չիկագոյի Ribbeck Law իրավաբանական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, որը միջնորդություն է ներկայացրել Իլլինոյս նահանգի շրջանային դատարանում:
«Մենք վստահ ենք, որ երկու պատասխանողներն էլ մեղավոր են օդանավի վթարի համար»,-լրագրողներին է հայտարարել ընկերության առաջատար իրավաբան Մոնիկա Քելլին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ըստ նրա՝ միջնորդության նպատակն է հասնել Boeing-ի ներկայացուցիչներից տեխնիկական տեղեկությունների, որոնք կարող են լույս սփռել Հնդկական օվկիանոսում դրա կործանման պատմության վրա:
Իրավաբանները հուսով են նաեւ, որ ավիաընկերությունը տեղեկություններ կտրամադրի՝ կապված օդաչուներին արտակարգ թռիչքների նախապատրաստելու ու թռիչքների անվտանգությունն ապահովելու հետ:




























