ԱՄՆ-ում սողանքի հետեւանքով անհետ կորածների թիվը կրճատվել է՝ հասնելով  90-ի, նախապես հաղորդվել էր 176 մարդու մասին:
Հաղորդվում է, որ 35 հոգու դեպքում էլ իշխանությունները վստահ չեն, եւ որոշվել է նրանց անունները չընդգրկել անհետ կորածների ցուցակում: Զոհերի թիվը 24 է, որոնցից ութի մարմինները չի հաջողվել դուրս բերել հողի կեղտոտ շերտի տակից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոն նահանգում արտակարգ դրություն  էր հայտարարել: Հրամանը FEMA արտակարգ իրավիճակների գործակալությանը լիազորություններ է տալիս համակարգել փրկարարական աշխատանքները եւ աջակցել տուժած շրջանի բնակիչներին: 

Հիշեցնենք, որ սողանքը տեղի էր ունեցել մարտի 22-ին` Սիեթլ քաղաքից հյուսիս, ավերվել էր 30 տուն: Իշխանություններն առաջարկել էին տարհանել բնակիչներին: