Թաիլանդի ներկայացուցիչները հաղորդում են, որ իրենց արբանյակը 300 օբյեկտ է հայտնաբերել, որոնք կարող են Malaysia Airlines ավիաընկերության կորած Boeing-ի մնացորդները լինել: Օբյեկտների չափերը 2-15 մետր են, որոնք գտնվում են Հնդկական օվկիանոսի հարավային մասում, ավստրալական Պերտայից 2700 կմ դեպի հարավ արեւմուտք:
«Մենք չենք կարող, չենք համարձակվի պնդել, որ խոսքը հենց օդանավի մնացորդների մասին է»,-ասել է Թաիլանդի տիեզերական գործակալության ղեկավար Անոնդ Սնիդվոնսը: Նրա խոսքով՝ ողջ տեղեկատվությունը փոխանցվել է Մալայզիայի իշխանություններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ կորած Boeing-ի որոնումները դադարեցվել են մարտի 26-ի երեկոյան՝ եղանակային պայմանների վատթարացման պատճառով եւ կվերսկսվեն այսօր՝ մարտի 27-ին:




























