Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ տեղի ունեցող ցույցի մասնակիցները որոշում են ընդունել մինչեւ վաղը ցրվել, հաղորդում է «Լիգաբիզնեսինֆորմը»: Ժողովրդական պատգամավորները վստահեցրել են ցուցարարներին, որ մարտի 28-ին Գերագույն Ռադան  կքննարկի իրենց բողոքներն ընդդեմ Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի:

Պատգամավորները փորձել են համոզել ցուցարարներին, որ խորհրդարանում կստեղծվի հանձնաժողով, որը կհետաքննի արդեն նոր իշխանությունների կողմից սպանությունների ու ակտիվիստների ձերբակալման փաստերը:

Հավաքվածները գոչում էին. «Նախ հրաժարական, հետո հանձնաժողով»: Ի վերջո նրանք որոշել են հնարավորություն տալ պատգամավորներին վաղը լուծել Ավակովի հրաժարականի հարցը: Այդ պահին ցուցարարների մի մասը խորհրդարանի շենքի մոտ է, մյուսները դարձյալ կհավաքվեն մարտի 28-ին՝ առավոտյան ժամը 9-ին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, «Աջ սեկտոր» կազմակերպության ակտիվիստները մարտի 27-ի երեկոյան Կիեւոմ գրոհել են Գերագուն Ռադայի շենքը: Հավաքվածները պահանջում էին ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը եւ տրիբունալ պաշտպանության նախկին նախարար Իգոր Տենյուխի համար: