ՀՀԿ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը անհարմար վիճակի մեջ է հայտնվել, երբ ասյօր՝ մարտի 28-ին, ՍԴ-ում ընթացքող «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի երկու դրույթները վիճարկող հայցի քննության ժամանակ ընդմիջմանը որոշել է շենքից դուրս գալ։ Նրան անմիջապես շրջապատել են թոշակառուները, որոնք ՍԴ էին գնացել՝ մասնակցելու «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային։
Չնայած «ԴԵՄ ԵՄ»-ի երիտասարդները թոշակառուներին հորդորում էին չամկել, նրանք, այնուամենայնիվ, սկսեցին վիճահարույց օրենքի հետ կապված հարցեր տալ պատգամավորին ու դժգոհել իրենց սոցիալական վիճակից։
«Ինչո՞ւ եք ժողովրդին թալանում»,- պատգամավորին հարցրեց թոշակառուն։
«Ըհը»,- գլխով պատասխանեց Հակոբ Հակոբյանը։
«Ի՞նչ ըհը»,- բարկացավ թոշակառուն։
Հակոբ Հակոբյանը փորձում էր դուրս գալ պաշարումից՝ չպատասխանելով թոշակառուների հարցերին, հետո փորձեց հակադարձել, որ եթե մինչեւ հիմա իրենց աշխատավարձերից պարտադիր պահվող սոցվճարներին չէին ընդդիմանում, ինչու են հիմա դիմադրում պարտադիր կուտակային դեմ, ինչին թոշակաուները պատասխանեցին, որ պետությանը չեն հավատում, եւ որ կուտակային պահումների հետ կկատարվի այն, ինչ ժամանակին տեղի ունեցավ խորհրդային բանկերում պահված խնայողությունների հետ։
Վեճը ավարտվեց նրանով, որ թոշակառուները սկսեցին վանկարկել՝ «ամոթ, ամոթ», իսկ Հակոբ Հակոբյանը բարկացած հեռացավ։











