News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում «շատ արժեքավոր են համարում» Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի եւ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի երկխոսությունն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մերկելն ու Պուտինը մշտպես երկխոսության մեջ են գտնվում ճգնաժամի սկսվելու պահից ի վեր: «Նրանց հաճախակի կապը հնարավորություն  է տվել միմյանց հասցնել իրենց դիրքորոշումը, ինչը շատ արժեքավոր է նման սուր իրավիճակներում»,- ընդգծել է նա: «Գաղտնիք չէ, որ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ դիրքորոշումները տարբեր էին ու այսօր էլ են տարբեր: Սակայն երկխոսությունն ինքնին շատ կարեւոր է»,- ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Պեսկովը հույս է հայտնել, որ կապը շարունակվելու է:

Նշենք, որ մարտի 23-ին կայացել էր Պուտինի եւ Մերկելի հեռախոսազրույցը: Կողմերն ընդհանուր առմամբ քննարկել են Ղրիմում եւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ