News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Բոլառուսի մայրաքաղաքներում Ուկրաինայի աջակցության ցույցերից հետո կան ձերբակալվածներ: Այսպես, Մոսկվայում մարտի 30-ին ձերբակալել են երեք ակտիվիստի, որոնք կանգնած էին Կիեւում փետրվարի 18-20-ը զոհված ակտիվիստների նկարներով:

Ձերբակալվածների խոսքով՝ ոստիկանները չեն մեղադրում իրենց անհատական պիկետավորման կարգը խախտելու մեջ, սակայն ձերբակալել են կապված «երկրում անկայուն իրավիճակի հետ»՝ բացատրական զրույց անցկացնելու համար: Ընդ որում ոստիկանները վերցրել են երկու ձերբակալվածների անձնագրերը:

Մինսկում «Մոգիլեւսկայա» մետրոյի մուտքի մոտ ոստիկանությունը ձերբակալել է բանաստեղծ, նախկին քաղբանտարկյալ Սլավոմիր Ադամովիչին: Ձերբակալության փաստացի պատճառն է անձի պարզումը, սակայն իրականում, ինչպես պատմել է Ադամավիչը, կապված է ուկրաինական իրադարձությունների հետ: «Մի քանի օր է փողոց եմ դուրս գալիս դեղին ու երկնագույն եւ սպիտակ, կապույտ ու կարմիր ժապավեններով: Այդ կերպ ցույց եմ տալիս իմ միասնականությունն ուկրաինացիների հետ ռուս զավթիչների դեմ պայքարում»,- պատմել է Ադամովիչը մետրոյի կայարանում ոստիկանության բաժանմունքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Ուկրաինայի եւ աշխարհի մի շարք քաղաքներում Կիեւի ողբերգական իրադարձությունների 40-րդ օրվա կապակցությամբ հոգեհանգստի արարողություններ են տեղի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ