Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը մեղավոր է ճանաչվել կաշառքի աղմկոտ գործով, որը հանգեցրել էր 2008թ. նրա հրաժարականին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օլմերտը մեղադրվում է «Հոլիլենդի գործով»` Երուսաղեմում էլիտար բնակելի համալիրը կառուցելիս կաշառք վերցնելու համար, երբ զբաղեցնում էր քաղաքապետի պաշտոնը: Նրան կաշառքի այլ գործերով էլ էին մեղադրանքներ առաջադրել, սակայն հետո արդարացվել էր:
Էհուդ Օլմերտը Իսրայելի պատմության առաջին վարչապետն է, որ ստիպված էր լքել պաշտոնը` իր դեմ սկսված քրեական հետաքննության պատճառով:
68-ամյա նախկին վարչապետը իր մեղքը չի ընդունում:


























