Չիլիի Իկեկե քաղաքի կանանց բանտից 300-ից ավելի կալանավոր է փախել : Դա կատարվել է հզոր երկրաշարժից անմիջապես հետո: Տարերքն ավերել է շենքի կեսը, ինչն էլ հնարավոր է դարձրել փախուստը:
Իրավապահների տվյալով՝ առայժմ հաջողվել է բռնել միայն 16 հանցագործի: NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 1-ի երեկոյան 8,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիում, որին հաջորդել է ցունամին: Առնվազն հինգ մարդ՝ 4 տղամարդ եւ մեկ կին, զոհվել են, մի քանիսը՝ վիրավորվել:
Իշխանությունները Չիլիի եւ Պերուի մի շարք ափամերձ տարածքներում բնակչության տարհանում են հայտարարել: Չիլիում հետաձգել են դպրոցական պարապմունքները: Նախագահն էլ իր հերթին հետաձգել է իր մասնակցությամբ պաշտոնական բոլոր միջոցառումներն ու այցերը:
Էկվադորի ափամերձ շրջանում տագնապի կարմիր մակարդակ է տրվել: Հնարավոր ցունամիի մասին զգուշացվել են Կոլումբիայում, Պանամայում, Կոստա-Ռիկայում, Սալվադորում, Նիկարագուայում:



























