News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հակահայկական քարոզչամեքենան ապրիլի 2-ին զավեշտալի իրավիճակում է հայտնվել:  Ամեն օր ադրբեջանական մամուլը իբրեւ թե հայկական կողմի նախաձեռնած հրադադարի խախտման մասին լուրեր է հաղորդում:

Այդ հաղորդումների տերմինաբանությունը եւ ակնհայտ սխալներն առանձին հարց են: Սակայն այսօր ադրբեջանցի քարոզիչներն այնքան փնթի են վարվել, որ միանգամայն ակնհայտ ցույց են տվել նման հաղորդագրությունների մտացածին լինելը:

Facebook-ի իր էջում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գործընկերների ուշադրությունը հրավիրում է 1news.az կայքում «02.04.2014 10:12»  ամսաթվի ներքո հրապարակված հաղորդագրության վրա: Իրականում հաղորդագրությունը հայտնվել էր Երեւանի ժամանակով ժ. 9-ին, այսինքն՝ նշված ժամից 12 րոպե առաջ: 

Ադրբեջանի քարոզչությանը բնորոշ այս  դետալը ցույց է տալիս ոճը, որի դեպքում ցանկալին ներկայացվում է իրականի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ