Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ անմիջապես վերսկսում են ՄԱԿ-ում ՊԻ ճանանաչմանն ուղղված գործընթացը՝ այդ կերպ սպառնալիքի տակ դնելով Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ խաղաղ բանակցությունների հավանականությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ինչպես նշվում է, իրավիճակը բարդանում է Իսրայելի՝ պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակել րաժարվելու պատճառով: Այդ պատճառով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին չեղյալ է հայտարարել է Մահմուդ Աբբասի հետ ապրիլի երկուսին նանակված հանդիպումը:
Աբբասը հայտարարել է, որ ավելի վաղ իսրայելական կողմը խոստացել էր բաց թողնել մեծ քանակությամբ բանտարկյալներ, սակայն նախանշված ժամանակահատվածում դա տեղի չի ունեցել:
Իր հերթին Քերրին Բրյուսելում ելույթ ունենալով ընդգծել է, որ խոսել խաղաղ բանակցությունների տապալման մասին «շուտ է», քանի որ երկու կողմերն էլ ցանկություն են հայտնել շարունակել դրանք:




























