News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի կառավարությունն արգելել է տեղի ֆինանսական միջնորդներին նոր գործարքներ կնքել Ռուսաստանի 33 քաղաքացիների հետ, որոնց նկատմամբ Եվրամիությունը մարտին պատժամիջոցներ է կիրառել: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի դաշնային խորհրդի հայտարարությունը:

Արդեն գոյություն ունեցող գործարար հարաբերություններին այդ սահմանափակումները չեն վերաբերում, բայց այդ մասին տեղեկությունները պետք է փոխանցվեն իշխանության մարմիններին: Այն անձանց, որոնք հայտնվել են ԵՄ պատժամիջոցների ցանկում, արգելված է իրենց ԵՄ տարածքում չգտնվող ակտիվները տեղափոխել Շվեյցարիա:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն մարտին վիզային եւ ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել ՌԴ 33 քաղաքացիների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ