News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական վեց խմբակցություններն ավելի լավ է հայտարարեն, որ իրենք կոալիցիա են եւ կատարում են Ռուսաստանի Դաշնությանը հրամանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Համաձայնություն» կենտրոնի նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին:

«Խորհրդարանական վեց խմբակցություններն ընդամենը կոռուպցիոն լծակների համար պայքար են մղում: Ամենաճիշտն այն կլինի, որ այս վեց կուսակցությունները հայտարարեն, որ իրենք կոալիցիա են եւ կատարում են միայն ու միայն Ռուսաստանի կամքը, ուրիշ ոչինչ: Որեւէ լավ բան Հայաստանի համար լինել չի կարող»,- ասաց նա:

Մեր հարցին՝ վարչապետի հրաժարականն էլ է Ռուսաստանի «կամքը», Շահնազարյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը սպառիչ պատասխան տվեց:

Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը բավարարվել է: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով միջազգային տնտեսական գիտաժողովը, որը նվիրված էր Մաքսային միությանը, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ