News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի հայ բնակիչն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված  մեղադրանքով, ըստ որի՝ փորձել է մոլորեցնել  «Medicare»  բժշկական ապահովագրության համակարգին՝ 11 միլիոն դոլարի չափով փոխհատուցման կեղծ փաստաթղթեր ներկայացնելով:

«Glendale News-Press»-ը թերթը գրում է, որ Գլենդելի  43-ամյա բնակիչ Կարեն Սարգսյանը եւ Լադեր Փարքից 54-ամյա Տանյա Սմիթը կալանավորվել են մեքենայական սխեմայի համար, որը, ըստ իշխանությունների, կապված էր նաեւ փողերի լվացման եւ հարկային խաբեությունների հետ: Սմիթը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել:

Հաղորդվում է, որ Սարգսյանը հիվանդանոց ուներ, որտեղ աշխատում էր Սմիթի հետ: Դատախազները պնդում են, որ բժշկի օգնական աշխատող Սմիթը դեղամիջոցներ էր գրում եւ պատվիրում անպետք  բժշկական ծառայություններ եւ անալիզներ՝ 2009թ. հուլիսից 2010 թ. մարտն ընկած ժամանակահատվածում: Սակայն հիվանդները չէին ստանում ծառայությունների մեծ մասը:

Կարեն Սարգսյանը հիվանդանոցում խաբեությամբ միջոցներ էր լվանում՝ հինգ  կեղծ ընկերությունների միջոցով: Գլենդելում գործող ընկերությունները ստեղծվել էին 46-ամյա Խաչատուր Հակոբյանի եւ 59-ամյա Արամ Արամյանի կողմից: Դատախազները պնդում են, որ  այդ տղամարդիկ խաբեբայական սխեմաների միջոցով ստացված միլիոնավոր դոլարներ էին ներդրել ձեռնարկությունների բանկային հաշիվներում: Այնուհետեւ Հակոբյանը եւ Արամյանը ստացականներ էին դուրս գրել Էդգար Պողոսյանի եւ իրենց ու իրենց ընտանիքի անդամների անուններով:

30-ամյա Էդգար Պողոսյանը Հակոբյանի զարմիկն է եւ նույնպես մեղադրվում է փողերի լվացման մեջ: Դատախազները նաեւ պնդում են, որ Պողոսյանը ստացականներ էր ստացել կեղծ ձեռնարկություններից, կանխիկացրել դրանք կամ իր անձնական հաշիվների վրա փոխանցել: Հակոբյանին ու Արամյանին, որոնք չեն ճանաչել իրենց մեղքը, նույնպես մեղադրանք են ներկայացրել հարկային կեղծ հայտարարագրեր տրամադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ