News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Քաղաքական մեծամասնությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ լայն ազատություն են շնորհել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերջինս ազատ կադրային քաղաքականություն վարի: Այդ մասին ապրիլի 13-ին ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ Խորհրդի եւ գործադիր մարմնի նիստի արդյուքների հիման վրա հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով՝ սա հնարավորություն կտա Հովիկ Աբրահամյանին կադրեր ընդունել ոչ միայն ըստ կուսակցական պատկանելիությայն, այլ նաեւ ըստ մասնագիտական գործունեության: «Գործող վարչապետն ունենալու է լայն լիազորություններ կադրերի ընտրության հարցում»,- նշել է Շարմազանովը:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին, որին հաջորդել էր կառավարության հրաժարականը: Ապրիլի 13-ին Հայաստանի նախագահի առաջարկությամբ վարչապետի պաշտոնում է առաջարկվել խորհրդարանի գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ