News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության պատվիրակության ներկայացուցիչները գալիք շաբաթվա սկզբին մտադիր են իրենց վրացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Վրաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցը։ Խորհրդակցությունները տեղի կունենան Վրաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակներում, որոնք կմեկնարկեն մայիսի 3-ին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

Նրա խոսքով, բանակցությունների ամենակարեւոր հարցերից են լինելու անցած տարի փլուզված Թբիլիսիի «Մուղնեցոց» եկեղեցու վերականգնման հեռանկարներին, ինչպես նաեւ Ախլցխայում «Սուրբ Երերման» եկեղեցու ճակատագրին առնչվող հարցեր։ «Մեր պատվիրակությունը Թբիլիսիում եղել է „Մուղնեցոց“ եկեղեցու փլուզումից երկու օր անց։ Դեռ այն ժամանակ համատեղ ջանքերով վերականգնման աշխատանքներ սկսելու համաձայնություն էր ձեռք բերվել։ Ֆինանսավորման հարցը կլուծվի ավելի ուշ։ Ինչ վերաբերում է „Սուրբ Երերման“ եկեղեցուն, այն կառուցվել է 13-րդ դարում։ 17-րդ դարում եկեղեցին տրվել է տեղի կաթոլիկ համայնքին։ Սակայն եկեղեցում պահպանվել են հին հայկական խաչքարեր եւ գրություններ։ Մենք մտադիր ենք անհանգստություն հայտնել դրանց հետագա ճակատագրի մասին»,- հստակեցրել է Պողոսյանը։

Ինչպես նշել է ՀՀ մշակույթի փոխնախարարը, լուրջ մտահոգություն է առաջացնում նաեւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի վիճակը։ «Թատրոնն այսօր փակման եզրին է։ Դրա շենքը ծայրահեղ վատթար վիճակում է եւ շտապ վերանորոգման կարիք ունի։ Եթե իրավիճակը չփոխվի, շուտով այնտեղ անհնար կլինի ներկայացումներ բեմադրել։ Մենք մեր վրացի գործընկերների հետ մտադիր ենք քննարկել նաեւ այս հարցը»,- ասել է Պողոսյանը։

Հարցին, թե որքա՞ն է բոլոր այս հարցերի լուծման հավանականությունը, ՀՀ մշակույթի փոխնախարարը նկատեց, որ ինքը բավական լավատես է, «քանի որ վրացի գործընկերները միշտ էլ փորձել են ըմբռնումով մոտենալ հայկական կողմի բարձրացրած հարցերին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ