News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեք մոտոցիկլետ գողացած անչափասներին բռնելուց հետո Բոլիվիայի բնակիչները որոշել են չանհանգստացել օրինապահներին, այլ` նրանց նկատմամբ արդարադատությունը «կրակե» մրջյուններին վստահել: Պատիժն այնքան դաժան է ստացվել, որ գողերին շտապ բժշկական օգնություն է տրամադրվել, հաղորդում է Mirror-ը:

Զայրացած տեղացիները գողերին մի քանի օր շարունակ պատանդ են պահել եւ նրանց հարազատներից գողունի դիմաց փոխհատուցում (3700 ԱՄՆ դոլար) պահանջել, սպառնալով, որ հակառակ դեպքում երկու չարագործների տանջանքների ականատեսը կդառնան:

Քանի որ ընտանիքները ձգձգել են փոխհատուցման տրամադրումը, «տուժած» կողմը որոշել է ցուցադրել բարձրաձայնված մտադրությունների լրջությունը` անչափահասներին կապել են վխտացող միջատներով ծառին, տեղեկացնում է FedPost.ru-ն:

Անչափահասների կյանքը միայն հարազատների միջամտության շնորհիվ է հնարավոր եղել փրկել` նրանք ի վերջո տրամադրել են պահանջվող գումարը:

Ազատության մեջ հայտնված երիտասարդներին անմիջապես հիվանդանոց` մեկին` վերակենդանացման բաժին, մյուսին` հեմոդիալեզի բաժանմունք են տեղափոխել` սուր երիկամային անբավարարության պատճառով:

Բոլիվիացիները պատահական չեն «կրակե» մրջյունների օգնությանը դիմել: Նրանց խայթոցը շատ ցավոտ է եւ ուժեղ թույնի պատճառով գլխապտույտ, սրտխառնոց ու բշտիկներ է առաջացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ