News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը սկսում է նոր նախագիծ՝«Հայաստանը Արիանայի աչքերով»։Ֆիլիպինցի շախմատիստուհուն հայերը ճանաչում են որպես Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի եւ համաշխարհային օլիմպիադաների չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ընկերուհի։ Քչերը գիտեն, որ Արիանան այժմ բնակվում եւ աշխատում է Հայաստանում, եւ Երեւանում նրան այսօր ավելի հաճախ կարելի է տեսնել, քան նույնիսկ սիրված շախմատիստին։ Ամեն ուրբաթ NEWS.am-ում Արիանան կպատմի մեր երկրի մասին իր տպավորությունները, Հայաստանում բնակվելու եւ աշխատելու դժվարություններն ու հմայքը կներկայացնի Հայաստանին սիրահարված օտարերկրացու աչքերով։

Արիանա Կաոիլի՝ համառոտ կենսագրություն

Ֆիլիպինցու եւ հոլանդացու ընտանիքում ծնված Արիանան տնտեսագետ է Ավստրալիայից, Օլիմպիական խաղերին մասնակցած շախմատիստ, ձեռներեց եւ ջազի սիրահար։  Նա աշխատում է որպես մենեջմենթի գծով խորհրդատու մասնավոր եւ հանրային հատվածներում, մասնագիտական եւ ակադեմիական հետաքրքրություններ ունի բիզնեսի եւ հանրային կառավարման հարաբերման ոլորտում։

Արիանան ծնվել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, ճանապարհորդել է աշխարհով մեկ, աշխատանքի, ուսման բերումով, նաեւ շախմատի մրցումների մասնակցելու նպատակով, երբեմն էլ՝ ընտանիքի բնակության վայրը փոխելու պատճառով ապրել է  Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում եւ Ֆիլիպիններում։ Արիանան հետաքրքրվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությամբ, մրցակցային քաղաքականությամբ, վարքագծային տնտեսագիտությամբ եւ քաղաքական փիլիսոփայությամբ։ Ազատ ժամանակ սիրում է զբաղվել պարահանդեսային պարերով, մարտարվեստներով, սիրում է համեղ պատրաստել եւ խմել գինի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ