News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջիկները կարողացել են հիանալ հայտնի ձյունե միջանցքով. այստեղ վերջապես բացվել է բարձրլեռնային Տատեյամա-Կուրոբե (Tateyama Kurobe Alpine Route) ճանապարհը, հաղորդում է «The Telegraph»-ը:

Ճանապարհը բացվել է 1971թ.-ին, եւ յուրաքանչյուր տարի այն գրավում է զբոսաշրջիկներին: Երկարությունը կազմում է ավելի քան 37 կմ, իսկ առավելագույն բարձրությունը 2450 մետր է: Ձյունե միջանցքն ամեն գարնանը կարճ ժամանակով բացվում է: Այդ տարի ձյունե պատերի բարձրությունը հասնում է 15 մետրի: Միջանցքի երկարությունը կազմում է 500 մետր, հաղորդում է «Վոկրուգ սվետա»-ն:

Մուրոդոյի համար՝ այն վայրը, որտեղ գտնվում է միջանցքը, բնորոշ  է աշխարհում ամենաուժեղ ձյան տեղումներից մեկը: Միջինն այստեղ դրանք կազմում են 7 մետր, սակայն մի հատվածում, հենց այնտեղ, որտեղ միջանցքն է, թիվը կարող է հասնել 20-ի: Ենթադրվում է, որ միջանցքը զբոսաշրջիկների համար բաց կլինի մինչեւ հունիսի 22-ը, իսկ ճանապարհն այցելությունների համար բաց կլինի մինչեւ նոյեմբեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել