News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 100 տարի անց մի խումբ հայեր նշել են Սուրբ Զատիկը։ (ֆոտոռեպորտաժ)

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վանից, ապրիլի 20-ին,  «Նարեկավանք տուր» ընկերության կողմից կազմակերպված ուխտագնացության ընթացքում Հայաստանից ժամանած մի խումբ ուխտավորներ Վանա լճի Աղթամար կղզում այցելել են Սուրբ Խաչ եկեղեցի, միասին աղոթել, մոմ եւ խունկ վառել։

Ավելի ուշ, հայ ուխտավորները կղզում զատկի սեղանի շուրջ կրկին աղոթել են եւ «հավկիթ  խաղացել»։

Աղթամար կղզին իր հերթին աչքի է ընկել յուրահատուկ գեղեցկությամբ, որն արտահայտվել է կղզու հայտնի ծառատեսակ հանդիսացող ծաղկած նշենիներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ