News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի աշխարհաքաղաքական ակումբը  Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի 69-րդ տարեդարձի առթիվ «Հաղթանակ» խորագրով զանգվածային ավտոերթ կանցկացնի:

Երթը կկայանա ապրիլի 29-ին՝ Գյումրիի ( 8.00)  «Մայր Հայաստան» հուշահամալիրից  «М 1» ավտոմայրուղով-Ագարակ-«Н 20» ավտոմայրուղով Ոսկեվազ-Էջմիածին (Հայրենական մեծ պատերազմում ընկածների հուշարձան)-Երեւան-Ծովակալ Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Բեյրութի փողոց (Նելսոն Ստեփանյանի հուշարձան)-Հանրապետության հրապարակ-Ազատության հրապարակ-Մարշալ Բաղրամյանի արձան-«Մայր Հայաստան» հուշահամալիր  (20.00) երթուղով:

Հայաստանում «Ռուսհամագործակցության» մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը NEWS.am-ին հայտնեց, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի երիտասարդական կազմակերպությունները, ՀՀ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների ներկայացուցիչնեը, «Եկրապահը», «Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը», ՀՀ կասկադյորների ազգային  միությունը, բայքերները, հայ-ռուսական կազակական միավորումը, դիվանագիտական հատվածի ներկայացուցիչներ: Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: 

Ավտոմրցաշարի վերջին կետը լինելու է «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, որտեղ  20.00-ին տեղի կունենան ՀՀ կասկադյորների ազգային  միության եւ «Փոքր Մհեր» ուսումնական կենտրոնի սաների ցուցադրական ելույթները, ինչպես նաեւ տոնական համերգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ