News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են սահմանափակել քաղաքացիների հասանելիությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

Ինչպես «Թուրան» գործակալությունն է հաղորդում, մեկնարկել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հերթական նիստը, որի օրակարգում 12 հարց կա: Առավել հետաքրքրական են լինելու նախորդ տարի հունիսի 24-ին հաստատված եւ դեկտեմբերի 18-ին Եվրոպայի Խորհրդի` Ստրասբուրգում կայացած նիստին հավանություն տրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու մասին №15 արձանագրության շուրջ քննարկումները:

Փաստաթուղթը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված բողոքների հոսքի կրճատում է նախատեսում: Փորձագետների գնահատմամբ, դա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանի դատական ատյանները տեղում ավելի օբյեկտիվ են գործեր քննելու: Պարզապես հրապարակային հայտերի քանակն է կրճատվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ