News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազդեցիկ քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի երեք նախագահների խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին ընդհանուր առմամբ դրական է գնահատում Օբամայի գործողությունները կապված ուկրաինական ճգնաժամի հետ, սակայն համարում է, որ նախագահն անհապաղ պետք է դիմի ժողովրդին ու բացատրի, թե ինչու է ճգնաժամն այնքան կարեւոր ԱՄՆ-ի համար:

«Politico» ամսագրում Բժեզինսկին գրում է, որ ամերիկացի ժողովուրդը պետք է հասկանա, թե որքան մեծ է խաղադրույքը, եւ ինչու ԱՄՆ-ը պետք է օգնի Ուկրաինային, այդ թվում նաեւ զենքով, «եթե Ռուսաստանի հետ բանակցություններին անարդյունավետ լինեն»:

Բժեզինսկին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից լայնածավալ ռազմական ագրեսիա է կանխատեսում եւ ապացուցում է, որ ԱՄՆ-ը պարտավոր է օգնել Ուկրաինային դիմադրել: Բժեզինսկու կարծիքով՝ սա կարեւոր խնդիր է՝ ԱՄՆ-ի ռազմական աջակցության պայմաններում. «Ուկրաինան կպատերազմի միայն այն դեպքում, եթե իմանա, որ վաղ թե ուշ օգնություն կստանա Արեւմուտքից՝ հատկապես զենքի մատակարարման հարցում, որն անհրաժեշտ է քաղաքների հաջող պաշտպանության համար: Նրանք չեն հաղթի ռուսնեին տանկային մարտերում, չեն կարողանա հաղթել քաղաքային պարտիզանական պատերազմում: Այս դեպքում Ռուսաստանի համար պատերազմի տնտեսական արժեքը կտրուկ կաճի, եւ այն կկորցնի քաղաքական իմաստ»: Քաղաքագետը եզրակացնում էմ որ ԱՄՆ-ը ստիպված կլինի Ուկրաինային զենք տրամադրել նման պատերազմի համար՝ ներառյալ հակատանկային ականանետներ եւ անհատական հրթիռային համալիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ