News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկում է փորձագիտական խմբի այցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Մայիսի 5-14-ը փորձագիտական խումբը կայցելի ՀՊՏՀ Երեւանյան կրթահամալիր, Գյումրու եւ Եղեգնաձորի մասնաճյուղեր,  որտեղ  ուսումնասիրություններ կկատարի` հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա: Խումբը հանդիպում-քննարկումներ  կունենա  բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների եւ ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ:

Մինչ այս բուհն արդեն ներկայացրել է ինքնավերլուծություն ըստ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) մշակած ձեւաչափի, փորձագիտական խումբն էլ ուսումնասիրել է այն:

Այցից հետո  փորձագիտական խումբը կամփոփի այցելության արդյունքները, խմբի ղեկավարը վերջնական զեկույց կներկայացնի, որի հիման վրա էլ կկազմվի բուհի հետագա բարելավման պլանը:

Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ եւ մեկ ուսանող: Հանձնաժողովի ղեկավարն է ՀԱԱՀ ամբիոնի վարիչ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Ամիրյանը: Միջազգային փորձագետը Լեհաստանից է.   տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միեչիսլավ Սոխան Լեհաստանի հավատարմագրման հանձնաժողովի փոխնախագահն է:

Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Տպել
Ամենաշատ