News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը համաշխարհային Վիքիմեդիա Հիմնադրամի աջակցությամբ 2014 թ. հուլիսի 6-20-ը եւ օգոստոսի 12-26-ը կազմակերպում է միջազգային Վիքի ճամբար Վանաձորի «Արբանյակ» ճամբարում, որն այժմ տնօրինում է ՀՀ ԿԳՆ Գյումրիի Ընտանիք կենտրոնը։

Ճամբարի ձեւաչափը հետեւյալն է՝ 14-20 տարեկան 100 ակտիվ վիքի խմբագրողներ, որոնք կընտրվեն հայերեն վիքիպեդիայում իրենց խմբագրումների ծավալով, ճամբարի մասնակցության ուղեգրեր կստանան անվճար, եւս 100 երիտասարդ կարող են մասնակցել՝ վճարելով ուղեգրի արժեքը (120 հազար դրամ): Ճամբարի բոլոր մասնակիցները 14 օր շարունակ օրեկան 4 ժամ պարտադիր զարգացնելու են վիքիպեդիան հայերենով, արեւմտահայերենով կամ այլ լեզուներով բացառապես հայկական թեմաներով:

Վիքի ճամբարի նպատակն է համացանցում, հատկապես, Վիքի նախագծերում՝ Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիճամփորդ եւ այլն զարգացնելու թե հայոց լեզվով բովանդակությունը եւ թե օտար լեզուներով Հայաստանին վերաբերող նյութերի հարստացումը: Վիքիմեդիա Հայաստանի առաջիկա խնդիրներից է արեւմտահայերեն վիքիպեդիան՝ որպես առանձին լեզու ներառումը եւ զարգացումը: Այդ իսկ պատճառով ճամբարների կազմակերպման կարեւորագույն նպատակներից մեկը սփյուռքի ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսանողներին ներգրավել արեւմտահայերենով բովանդակություն ստեղծելու վիքիպեդիայում եւ արեւմտահայերեն գրական ժառանգությունը վիքիդարանում տեղադրելու գործին:

14 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները կայցելեն Լոռու եւ Շիրակի մարզերի պատմական հուշարձաններ, թանգարաններ, կծանոթանան նրանց պատմությանը, կխմբագրեն եւ կստեղծեն թեմատիկ հոդվածներ։

Ի հավելումն ճամբարի առօրյան հագեցած կլինի հայկական պարերով, երգերով, հետաքրքիր ինտելեկտուալ եւ մարզական մրցույթներով, ժամանցային խաղերով։

Տպել
Ամենաշատ
Partner news